Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

«Էդ ջուրը, որ բաժանում ա, մեզ էլ կհասնի, էլի». Սարոյանը մեկնաբանեց հակահայկական զեկույցը

analitik.am

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵԽԽՎ-ում ընդունված` Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական զեկույցին:

«Այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք: Որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում»,- ասաց նա` հավելելով, որ կարծում է` զեկույցը լավ հետևանք կունենա: «Հիմա էս ավելի լավ է, որ իրենք բարձրացրին, հիմա տեսնենք, ինչ է ստացվում»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե իրավական հետևանք կարո՞ղ է ունենալ այս զեկույցի ընդունումը, Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Էդ ջուրը, որ բաժանում ա, մեզ էլ կհասնի, էլի»:

Նույն շարքից