Հասարակություն 

Ո՞վ է և ինչո՞վ է զբաղվում Պուտինի ավագ դուստրը

analitik.am

The New Times-ին հայտնի են դարձել Պուտինի ավագ դստեր կյանքի մանրամասները: Ըստ այդմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավագ դուստրը՝ Մարիան, ապրում է Մոսկվայում գտնվող տանը, որը հսկում են Անվտանգության դաշնային ծառայության ու Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, իսկ նրա ամուսինը հոլանդացի գործարար Յորիտ Ֆաասենն է, ում ազգանունն էլ նա կրում է (նախկինում նա կրում էր Վորոնցովա ազգանունը)։

дочь главнаяԼրատվամիջոցը փորձել է կապվել ՌԴ նախագահի դստեր նախկին համակուրսեցիների հետ, ովքեր  համաձայնել են գաղտնիքներ ասել ընկերուհու մասին միայն հսկայական գումարների դիմաց։

Արտերկրում բնակվող մի աղջիկ պատմել է, որ սկզբից բոլորը համոզված էին, որ «հարուստ գեներալի» աղջիկ է։

Պուտինի դստեր ամուսինը՝ Յորիտ Ֆաասենը, Ռուսաստան է ժամանել 2006 թվականին՝ «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունում աշխատանքի անցնելու նպատակով: Լրատվամիջոցը պնդում է, որ այդ ժամանակ նա արդեն ծանոթ էր Պուտինի դստեր հետ։

мл дочь2010 թվականին նրան դաժան ծեծի են ենթարկել բանկիր Մատվեյ Ուրինի թիկնապահները: Ավելի ուշ Ուրինի երեք բանկերից վերցրել են արտոնագրերը։

Մոտ կես տարի առաջ Պուտինի դուստրն անհետացել է հարևանների տեսադաշտից: Լրատվամիջոցը գրում է, որ նա դուստր է ունեցել և մենագրություն է հրապարակել:

Նույն շարքից