Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

ԲՀԿ-ի օրակարգում այս պահին կոալիցիա կազմելու վերաբերյալ քննարկում չկա. Նաիրա Զոհրաբյա

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ի հետ համագործակցության առումով «խոսք ու զրույց է» եղել նաեւ ԲՀԿ անդամների հետ։ «Ես չգիտեմ ում հետ է Գալուստ Սահակյանը քննարկել այդ հարցը։ Համենայնդեպս, ես կուսակցության նախագահն եմ եւ ինձ հետ նման խոսակցություն չի եղել»,- «Երկիրն այսօրին» ասել է Նաիրա Զոհրաբյանը՝ վստահեցնելով, որ նաեւ կուսակցության որեւէ ներկայացուցչի հետ նմանատիպ քննարկում չի եղել։ ԲՀԿ-ի օրակարգում այս պահին կոալիցիա կազմելու խնդիր չկա եւ այդ հարցը, ըստ կուսակցության ղեկավարի, կուսակցությունում էլ չեն քննարկել։ Միաժամանակ՝ Զոհրաբյանը չի բացառել համագործակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։ «Չեմ կարող կուսակցության անունից խոսել, ներկայացնում եմ իմ տեսակետը՝ որպես կուսակցության նախագահ եւ գտնում եմ, որ ԲՀԿ-ն պետք է պատրաստվի առաջիկա 2017 ընտրություններին։   Արդյունավետ չեմ կարող համարել մեկ տարով կամ 9 ամսով կոալիցիաները։ Դա իմ անձնական կարծիքն է։ 2017 թվականի ընտրություններից հետո, երբ քաղաքական խճապատկերը կլինի ավելի հստակ, այդ ժամաանակ, կարծում եմ, իմաստ կունենան նման քննարկումները»,- նշել է Զոհրաբյանը։


 

Նույն շարքից