Հասարակություն Տնտեսություն 

Իրանը իրավունք է ստացել տնօրինել արտասահմանյան բանկերում գտնվող իր դրամական միջոցները

analitik.am

Իրանական 100 մլրդ դոլար արժողությամբ ակտիվներն ամբողջությամբ ապասառեցված են, տեղեկացնում է AP-ը` վկայակոչելով կառավարության ներկայացուցիչ Մուհամմադ Բագեր Նոբահթի մեկնաբանությունները, որոնք տեղադրվել են պետական Press TV հեռուստաալիքի կայքում: Նրա խոսքով, այդ միջոցների մեծ մասը պատկանում է Իրանի կենտրոնական բանկին եւ Ազգային զարգացման հիմնադրամին:

Նոբահթը պարզաբանել է, որ ապասառեցված ակտիվները հիմնականում պահվում են Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Թուրքիայի բանկերում: Նա հավելել է, որ կառավարութունը չի հանի բոլոր միջոցները, որովհետեւ դրանք կարելի է օգտագործել ապրանք գնելու համար:

Իրանական առեւտրի պալատի ղեկավար Մոհսեն Ջալալպուրը երկուշաբթի պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ իրանցի գործարարներն արդեն հնարավորություն են ստացել այլ երկրներում իրենց գործարքների համար հաշվարկահաշիվներ բացել, տեղեկացնում է АР-ը:

Հունվարի կեսին Իրանի վրայից հանվել են միջազգային պատժամիջոցները այն բանից հետո, երբ ՄԱԳԱՏԵ-ն հաստատել է, որ իսլամական հանրապետությունը կատարել է այն համաձայնագրով իր պարտավորությունները, որը նրա միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողություն էր ենթադրում:

Ակտիվների վերադարձից բացի, իրանական բանկերը դարձյալ միացվել են միջազգային SWIFT համակարգին: Թեհրանը նաեւ հնարավորություն է ստացել վերականգնելու նավթի արտահանումը, ինչը կարող է ուժեղացնել առաջարկի շուկայի գերհագեցումը, տեղեկացնում է PBK-ն:

Նույն շարքից