Հասարակություն Տնտեսություն 

ԵՏՄ-ն պետք է ավարտին հասցնի նոր միասնական շուկաների ձևավորման գործընթացը. Խրիստենկո

analitik.am

Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) ներկայիս պայմաններում պետք է համախմբված դիրքորոշում մշակի և միության անդամ-երկրների տնտեսությունների համար բացասական հետևանքները նվազագույնի հասցնող որոշումներ ընդունի, անհրաժեշտ է ավարտել նոր ընդհանուր շուկաների ձևավորման աշխատանքը: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս կարծիքին է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն:

«Իհարկե, երևի մի քիչ կփոխվեն առաջադրանքները և մի քիչ կփոխվեն ուշադրության առանցքները: Ներկայիս մթնոլորտը, ըստ իս, թելադրում է առնվազն 2 բան: Մենք բոլորս՝ միության բոլոր անդամները և միությունն ամբողջությամբ, բախվում ենք նոր լուրջ արտաքին, առաջին հերթին, մարտահրավերների, որոնք, իհարկե, արտացոլվում են մեր երկրների տնտեսություների վրա: Եվ այդ իմաստով, դա պահանջում է համախմբված դիրքորոշում ու գնահատական և որոշումների ընդունում, որոնք նվազագույնի կհասցնեն այդ բացասական հետևանքները»,- ասել է Խրիստենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Նրա խոսքերով՝ միության գոյությունն այսպիսի բարդ մթնոլոտում ակնհայտ առավելություն է:

«Դա հնարավորություն է մեր տնտեսությունների աճի նոր աղբյուրների որոնում այստեղ՝ մեր ներսում»,- ասել է նա:

Ըստ Խրիստենկոյի՝ «հանձնաժողովում առաջիկա 4 տարիները պետք է ծախսել այսպես կոչված, ոչ լրիվ ինտեգրման վրա, այն, ինչ չի հաջողվել անել, և այն, ինչ կարող է լինել սպասման թերթիկում, լրիվ ընդգրկել աշխատանքում»:

«Ես նկատի ունեմ նաև նոր միասնական շուկաները՝ դեղամիջոցների, բժշկական արտադրանքների, ծխախոտի, ալկոհոլային արտադրանքի, նավթի, գազի, էլեկտրաէներգիայի շուկաները, որոնք զգալիորեն հարստացնում են ներքին տնտեսական միասնական շուկայի ամբողջ ներկապնակը՝ մի կողմից»,- նշել է նա:

Նույն շարքից