Առողջապահություն Հասարակություն 

Երեխաները պետք է հեռու մնան ծխող հերոսներով ֆիլմերի դիտումից․ ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է արել երեխաներին հեռու պահել ծխող հերոսներով ֆիլմերից:  ԱՀԿ-ն հույս ունի  «Օսկարի» մրցանակաբաշխության նախօրեին ուշադրություն հրավիրել այդ խնդրի վրա, տեղեկացնում է The Guardian-ը:

«Ծխելուց ազատ ֆիլմեր» զեկույցում կազմակերպությունը գրում է, որ մինչ երկրները պայքարում են ծխախոտի գովազդի և հովանավորության դեմ, ծխախոտ արտադրողները դիմում են կինոյի արդյունաբերությանը ծխողների հաջորդ սերնդին   «հավաքագրելու» նպատակով:

ԱՀԿ-ն վիճակագրություն է մեջբերում, որի համաձայն,  2014-ին ծխելու տեսարաններ են պարունակվել բոլոր հոլիվուդյան ֆիլմերի  44 տոկոսում եւ երիտասարդ հանդիսատեսի դիտմանը թույլատրված ֆիլմերի 36 տոկոսում:

2009-ին կազմակերպությունն արդեն կոչ էր արել երեխաներին զերծ պահել ծխելու տեսարաններով ֆիլմերից:

Նույն շարքից