Հասարակություն 

Նոր մանրամասներ հարբած ռուս զինծառայողի՝գիշերով Գյումրու բնակարաններից մեկը ներխուժելու փորձի մասին

analitik.am

Aravot.amը գրում է. «Երեկ ուշ ժամի, մոտավորապես ժամը 24.00-ի սահմաններում 1990 թվականին ծնված Սերգեյ Վասիլի Սուդնիկովը, որը պայմանագրային զինծառայող է,  հարբած վիճակում փորձել է ներխուժել Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանը: Այնտեղ բնակվում է Երանոսյանների երեք սերնդից բաղկացած ընտանիքը: Տան տիկինը՝ Ռուզաննա Երանոսյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ ռուս զինծառայողը համարյա կես ժամից ավել կոտրում էր իրենց դուռը, տան երկու մանկահասակ երեխաները լեղապատառ էին եղել:

«Դռան թակոց լսեցի, ելա, տեսա դուռ փակել եմ, 10 րոպե չանցած, նորից դմբոց եմ լսում, ինչ-որ մեկը ուզում էր դռան փականը կոտրել, ահավոր խփում էր: Լույսը վառեցի՝ հարցրեցի ո՞վ ես, չներկայացավ, միայն պահանջում էր՝ открой дверь: Նորից էր խփում, ամուսինս մոտեցավ, թե սխալ հասցեով ես եկել, երկար ժամանակ համառորեն չէր գնում, զգացվում էր, որ հարբած է: Զանգել եմ ոստիկանություն, 15 րոպե չանցած՝ ոստիկանությունը ներկայացել է, դրան ձերբակալել, տարել են: Ուսին տոպրակ էր, ինքն էլ՝ զինվորական համազգեստով: Երբ ոստիկանները եկան, ես սիրտ առա, դուրս եկա տնից, տեսա, որ 18-20 տարեկան կլիներ:

Պերմյակովի արածը աչքներիս առաջ է, դեռ չենք մարսել, ինքը էնպես հարբած էր, չէր կանգնում, որ գլազոկից տեսնեինք, թե ով է: Ասում ենք՝ գնա, չի գնում, պառկել, ձայներ էր հանում, ճչում էր, թե պիտի բացես դուռը: Ոստիկանները եկան, հարցնում են՝ որտեղի՞ց ես եկել, ասում է պոլիգոնների չաստից եմ եկել, ասում են հարազատ, բարեկամ, ի՞նչ ունես էստեղ, մուտքը միգուցե շփոթե՞լ ես, ասեց՝ ոչ:

Ոստիկաններն ասին ՝տիկին ջան,  դու հանգիստ մնա, մենք նրան կտանենք: Ես չէի ասի, որ տունն է շփոթել, թող անմիջապես ասեր շփոթել եմ, ամուսինս ասում էր՝ դու սխալ հասցեով ես եկել,  թող գնա, հնար չկար: Ահուսարսափի մեջ ենք, էսպես էլ բան կլինի, էս քաղաքում ապրել չի լինի՞, էս ինչ վտանգավոր քաղաք դարձավ: Երկու մուտք այն կողմ էլի զինծառայողներ կան, վարձով են ապրում, բայց ինքը պահանջում էր մեր դուռը բացել, դուռն էր պոկում, ես չգիտեմ ով էր, ինչ ծրագրով ու նպատակով էր եկել, որ էդպես խփում էր: Խմած-հարբած բարձրացել էր չորրորդ հարկ, ես ոչ մի բան չեմ հասկանում, 30 տարի ապրել եմ էս շենքի մեջ, նման բան ես չգիտեմ: Փառք տամ Աստծուն, որ չկարողացավ դուռը կոտրել: Վախից շաքար էինք ընկել, ես գոռում էի, թե հանկարծ երեխաներին բան չլինի, դե էդ սարսափի միջից անցել ենք: Ամուսինս ասաց, կարո՞ղ է սխալ ես եկել, արի քեզ օգնեմ գտի այն տունը, որն ուզում ես, հնար չկար»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից