Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Արա Աբրահամյանի փիառն այլևս հուսալի ձեռքերում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ինչպես եւ խոստացել էր, ժամանել է Հայաստան։ Սակայն մինչ բոլորը սպասում էին, որ նա իր կուսակցության մեկնարկի մասին պետք է հայտարարի, նա զբաղված է «Համահայկական մրցանակաբաշխություն 2016» կազմակերպելով։ Մի ճռճռան խորագրի ներքո՝ «Համազգային միասնությունը՝ հավաքական ուժի եւ հզորության գրավական», նա մրցանակներ է բաժանելու «գիտական եւ ստեղծագործական աշխատանքների» համար։ Փաստորեն, Արա Աբրահամյանի փիառն այլեւս հուսալի ձեռքերում է՝ կոմերիտական ու կուսակցական հարուստ անցյալ ունեցող տիկին Հրանուշ Հակոբյանի ձեռքերում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից