Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Հանգուցալուծումը մոտ է. «Հրապարակ»

«Հապարակ» թերթը գրում է. «Մինչև երեկ անհայտ էր, թե արդյոք ԿԳ նախարարի պորտֆելը կտա՞ն ՀՅԴ-ին, որը երկու ոտքը դրած մեկ կոշիկի մեջ, պահանջում էր այն, ընդհուպ պատրաստ էին երկու պորտֆել` սոցապնախարարության և Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնը զիջել, միայն թե ԿԳՆ-ն տան իրենց: Ըստ որոշ լուրերի, քննարկվում էր երկու թեկնածություն` Լևոն Մկրտչյան, Աղվան Վարդանյան:

Ասում էին, թե Սերժ Սարգսյանն առաջին օրերին մերժել է այդ տարբերակը: Սակայն Աշոտյանի «հեռանալուն» կողմ է Հովիկ Աբրահամյանը, որն իր նախարարներից մեծ մասի հետ վատ հարաբերություններ ունի` անգամ Գագիկ Բեգլարյանի: Այնուհանդերձ, երեկ ավելի վստահ էին պնդում, որ Արմեն Աշոտյանը կմնա իր պաշտոնին, իսկ ՀՅԴ-ին կտան երկու այլ նախարարություններ: Ամենայն հավանականությամբ, էկոնոմիկայի և տարածքային կառավարմանը, որը կանջատվի արտակարգ իրավիճակներից: Պորտֆելակիրներն էլ թերևս կլինեն Դավիթ Լոքյանն ու Արծվիկ Մինասյանը, առաջինին՝ տարածքային կառավարման, երկրորդին՝ էկոնոմիկայի նախարարությունը:

Չնայած ՀՅԴ-ում քննարկվում է նաև ԵՏՄ նախկին նախարար, այժմ գործազուրկ Արա Նռանյանին կառավարություն մտցնելու հարցը: Խոսվել է նաև գյուղնախարարության մասին, սակայն մեր աղբյուրն ասում է, որ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է գյուղնախի փոխարեն տալ մշակույթը։ ՀՅԴ-ին կհասնի նաև 2 մարզպետական պորտֆել, ըստ ամենայնի` Արմավիրն ու Արագածոտնը: ՀՅԴ մարզպետներից մեկը կլինի ԱԺ պատգամավոր Միքայել Մանուկյանը: ՀՅԴ հաջորդ պատգամավորը՝ ըստ ցուցակի, Ռուզան Առաքելյանը: Մեր տեղեկություններով, երեկ երեկոյան վերջին՝ վճռական հանդիպումն էր կայանալու Սերժ Սարգսյանի և ՀՅԴ-ի միջև»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից