Հասարակություն 

Լոռու մարզում բանակի քեֆը վերածվել է ծեծկռտուքի. հնչել են կրակոցներ. կա վիրավոր

analitik.am

Shamshyan.com-ը գրում է, որ երեկ՝ փետրվարի 1-ին, ծեծկռտուք և կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Դսեղ գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին հայտնել են, որ ոտքի ձախ սրունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամբուլատոր կենտրոն է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Նարեկ Սիրադեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից