Առողջապահություն Իրավական Հասարակություն Մամուլի տեսություն 

Շուշանիկ Բախշյանը բացակայում էր երկրից, բայց ներկայացնում էին, թե այստեղ է. փաստաբան. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի և նորածին դստեր մահվան գործով կասկածյալ, բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ինչպես արդեն տեղեկացրել էինք, երկու օր առաջ կալանավորումը փոխարինել են գրավով: Բժշկուհու փաստաբանը՝ Ալեքսանդր Սիրունյանը, պնդում է, թե իրենք բոլոր քննչական գործողություններին պարտաճանաչ մասնակցում են և բժշկուհուն ձերբակալելու կարիք չկա: Այս հարցադրմանը տուժողի իրավահաջորդի փաստաբան Մարինե Թովմասյանը հետևյալ մեկնաբանությունն է տալիս՝ Շուշանիկ Բախշյանն առանց զգուշացնելու երկու անգամ մեկնել է արտերկիր.

«Մենք ինքներս միջնորդություն ներկայացրել ենք, որպեսզի վերջինիս նկատմամբ ընտրվի ամենախիստ խափանման միջոցը հետևյալ նկատառումով, այսինքն՝ մենք պատճառաբանել ենք, որ մահվան միջև պատճառահետևանքային կապը հիմնավորվել է փորձագետի եզրակացությամբ, դա նշանակում է, որ հիմնավոր կասկածի հետ մենք արդեն գործ ունենք:

Բացի հիմնավոր կասկածից, Շուշանիկ Բախշյանի վարքագծի դրսևորումն այն է, որ քննության ընթացքում վկայի կարգավիճակում, ճիշտ է թեև ազատ տեղաշարժվելու իրավունք ունի, և հանրապետությունից մեկնումը իրավունք չունեին արգելելու, բայց գիտակցելով, որ գործը քննության փուլում է, և ինքը վկայի կարգավիճակում է, և քրեական դատավարությունն էլ նշում է, որ վկան իր բնակության վայրը փոխելը, լքելը և թեկուզ հանրապետությունից որոշակի ժամանակում բացակայելու մասով պետք է տեղյակ պահի վարույթն իրականացնող մարմնին, մենք գործի քննության ընթացքում, ինչպես պարզվեց, ինքներս ենք տեղեկություն ձեռք բերել, տեղեկացրել վարույթն իրականացնող մարմնին, որ Շուշանիկ Բախշյանը հանրապետությունում չի:

Այս պահի դրությամբ մենք ունենք երկու փաստ, որ ինքն այս ընթացքում 15-20 օրով բացակայել է հանրապետությունից: Պաշտպանական կողմն էլ նշեց, նա ունի ԱՄՆ բնակվելու մշտական իրավունք, դա ևս մտահոգում է, որ նա մեղքը չընդունելով և վարույթն իրականացնող մարմնին բացակայայելով հանրապետությունից առանց տեղյակ պահելու, բավականին հիմք է, որպեսզի վերջինիս նկատմամբ ընտրվի այդպիսի խափանման միջոց:

Եթե մենք տեղյակ չպահենք քննիչը որոշակի գործողություններ ուզենար կատարելու, պատկերացրեք, արդեն կտեսներ, որ Շուշանիկ Բախշյանը քաղաքում չի: Ի հակադարձ մեր դիրքորոշման, որ նաև մամուլում հեղեղվեց Շուշանիկ Բախշյանը հանրապետությունում չի, պաշտպանական կողմը ներկայացրեց, որ քաղաքում է, որևէ լքելու տեղ չունի և չի էլ պատրաստվում, այստեղ արդեն այս խնդիրը կար: Նա բացակայում էր, բայց հրապարակավ ներկայացնում էր, որ նա հանրապետությունում է»:

Ինչ մնում է Շուշանիկ Բախշյանի հիվանդանոց տեղափոխվելուն, ապա տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի ստուգեն բժկուհուն և պարզեն արդյոք իսկապե՞ս անմիջապես հոսպիտալացման կարիք է պահանջվել, թե՞ ոչ. «Այս առումով մեզ համար անհասկանալի էր ՀՀ գլխավոր վարակաբանի մուտքը, արդեն հրապարակավ մեկնաբանություններ տրվեցին, թե ով է հրավիրել նրան, մենք արդեն ապացույց ներկայացրեցինք, որ կոնկրետ հոսպիտալացման ախտորոշումը եղել է գլխավոր վարակաբանինը»: Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը  նշեց, որ փարձագիտական եզրակացությունը հաստատել է, որ բժշկուհին իսկապես հոսպիտալացման կարիք է ունեցել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից