Առողջապահություն Հասարակություն 

Ռուսաստանում գրիպի պատճառով մոտ 9 հազար դպրոց է փակվել

analitik.am

Interfax-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում գրիպի ու սուր շնչառական հիվանդությունների պատճառով գրեթե 9 հազար դպրոց ու ավելի քան 1600 մանկապարտեզ է փակվել: Այս մասին հայտարարել է ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովան:

«Համաճարակային պրոցեսը խափանելու պրոֆիլակտիկ միջոց է ընտրվել 8891 դպրոց ու 1688 մանկապարտեզ փակելը»,- հայտնել է նա:

Նա հայտնել է, որ Ռուսաստանում համաճարակային շեմը գերազանցվել է՝ հասնելով 74-ի:

Նույն շարքից