Հայաստան Քաղաքականություն Ֆեյսբուք 

Իլհամ Ալիևը սկսել է մտածե՞լ

analitik.am

Կարեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ընդամենը մեկ տարի առաջ Ադրբեջանի նախագահը ցանկացած առիթի ժամանակ ջանասիրաբար գովում էր իր երկրի վառելիքային ռեսուրսները: Նա ասում էր, որ բնական գազի այնքան պաշար ունեն, որը կբավարարի Եվրոպայի ամբողջ պահանջարկը: Նա անգամ նշում էր, որ իրենց նավթի ու գազի պաշարներն անսպառ են, իսկ ելույթներից մեկի ժամանակ էլ հայտարերեց, որ ճանապարհը, ջուրը, նավթն ու գազը միասին կյանք են: Նա իր երկրի բնակչությանը հավատացնում էր, որ ունենալով նավթ ու գազ իրենք ունեն ամեն ինչ, որ կարող են գնել ամեն ինչ ու ամեն մեկին:

Ինձ թվում է, որ մի քանի օր առաջ ադրբեջանցի ուսանողների հետ հանդիպաման ժամանակ Ալիևի ելույթը լսելով այդ հանդիպմանը ներկա շատ ուսանողների մոտ կասկած է առաջացել՝ արդյոք նա Ալիևն է, թե՞ մեկ ուրիշ մարդ է:

Մասնավորապես նա երիտասարդներին հորդորել է լավ սովորել, որովհետև վաղ թե ուշ նավթն ու գազը վերջանալու են, և որ բարեկեցիկ երկիր կարելի է ունենալ միայն կրթության ու գիտության զարգացումով: Նա, որպես օրինակ նշել է արևմուտքի երկրներին՝ ավելացնելով, որ ավելի շատ նավթ ու գազ արտահանող մեծ երկրներն էլ իրենց այդ էներգակիրները հանքերից դուրս են բերում միայն զարգացած գիտություն ունեցող երկրների ստեղծած մեխանիզմներով ու սարքավորումներով:

Վերջին տողերը կարդալով, կարելի է մտածել, որ բավականին իմաստուն մարդ է Ալիևը, բայց չէ, դա բոլորովին այդպես չէ: Միայն իսկական հիմարը կարող էր նման մեծ ռեսուրսները երկրի գիտության ու տնտեսության զարգացման համար օգտագործելու փոխարեն անիմաստ բաների վրա վատներ և հետո խոսեր այդ ոլորտները զարգացնելու անհրաժեշտության մասին:

Նույն շարքից