Հասարակություն 

Ձմեռային արձակուրդներից հետո առաջին օրը դպրոց է հաճախել դպրոցականների 75-80 տոկոսը. Աշոտյան

analitik.am

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ձմեռային արձակուրդներից հետո առաջին օրը դպրոց է հաճախել դպրոցականների 75-80 տոկոսը:

«Այս տոկոսն էլ պայմանավորված է ոչ միայն հիվանդություններով, այլեւ ծնողների զգուշավորությամբ: Ի դեպ, սովորական օրերին հաճախումների տոկոսը կազմում է 85-90 տոկոս: Դասապրոցեսը նորմալ հունով է ընթանում, դպրոցները մինչեւ այդ ջեռուցվել է, սակայն կան գյուղեր, որտեղ դպրոցներում դասերը չեն սկսվել հենց ջեռուցման պատճառով: Ամենայն հավանականությամբ այդ դպրոցներում դասերը կսկսվեն շաբաթվա ընթացքում»,- ասաց նախարարը:

Նույն շարքից