Հայաստան Քաղաքական գլխավոր 

ԱԺ-ն ընդունեց ՄԻՊ նշանակելու կարգը

Այսօր՝ փետրվարի 2-ին, Ազգային Ժողովի նիստում քվեարկության դրվեց «Մարդու իրավունքների պաշտպան նշանակելու կարգի մասին» որոշման նախագիծը:

Մինչ քվեարկությունը` վարման կարգով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և նշեց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը հնարավորություն է ընձեռում միայն մեկ պատգամավորի թեկնածություն ներկայացնել լիագումար նիստին, ինչը մրցակցության հնարավորություն չի տալիս:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հորդորեց հետևել Սահմանադրության 10-րդ գլխին: «Հասարակության մեջ չի կարելի ապակողմնորոշում մտցնել»,- ասաց ԱԺ նախագահը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ ԱԺ ամբիոնից հնչել են տարբեր առաջարկներ, որոնք քննարկվել են հանձնաժողովի կողմից:

ԱԺ նախագահը երեկ քննարկված հարցը դրեց քվեարկության, և ձայների` 89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:

Նույն շարքից