ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով մամուլում հրապարակված այն լուրերին, թե առաջիկայում ԿԳ պորտֆելը կհանձնվի ՀՅԴ-ին, ասաց որ չի մեկնաբանում այն տեղեկությունները, որոնք հրապարակված են մամուլում:
Լրագորղների այն դիտարկմանը, թե առաջիկայում հնարավոր է իրեն նշանակեն դեսպանի պաշտոնում, Աշոտյանը պատասխանեց. «Դուք ուզում եք, որ ես խոստովանություննե՞ր անեմ»:
Այն հարցին, թե ՀՀԿ-ն հեղիանակազրկվա՞ծ է, պատասխանեց, որ հպարտությամբ է կրում կուսակցության անդամ լինելու առաքելությունը, ինչպես նաև կրծքանշանը:
Անդրադառնալով ԵՏՄ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը, Աշոտյանը ասաց, որ կարծում է՝ Տիգրան Սարգսյանը պատվով կներկայացնի երկիրը՝ որպես հմուտ տնտեսագետ: