Հասարակություն Ռազմական 

Ռուս զինծառայողը պատմել է, թե ինչու է ահաբեկել Երանոսյաննեերին

analitik.am

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ Գյումրու Անի թաղամասի Պարույր Սևակ 13 շենքի 116 բնակարանում բնակվող Երանոսյաններին կեսգիշերին ահաբեկած ռուս զինծառայողը 25-ամյա Սերգեյ Սուդնիկովն է, ով ծառայում է 103 ռազմաբազայում: Այս մասին-կայքի հետ զրույցում պատմել են Երանոսյանների հարեւանները:

Նրանց խոսքով՝ զինծառայողը ոստիկանությունում բացատրություն է տվել եւ ասել, որ շփոթել է տան տեղը:

«Նրա պատմելով՝ իբր պետք է գնար հարեւանությամբ գտնվող շենքի չորրորդ հարկը՝ իր զինծառայող ընկերների մոտ, բայց խմած է եղել ու շփոթել է: Հիմա էն դարն է, որ ոչ մի բանի չես հավատում: Դա իսկապես պատահականություն էր, թե դաժան կատակ, որը կարող էր փորձանքով ավարտվել, չգիտեմ: Հասկանո՞ւմ եք, դա կարող էր ցանկացածի հետ պատահել, հատկապես այս անպատժելի մթնոլորտում: Անգամ քրեական գործ էլ չի հարուցվել: Իսկ հիմա ո՞վ է պատասխան տալու Երանոսյանների վախի ու ապրումների համար»,- դժգոհեցին հարեւանները:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից