Հասարակություն 

Հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն կրակող սարք

analitik.am

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրիի կենտրոնական աղբանոցից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռուդոլֆ Ս.-ին: Խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել և առգրավվել է ինքնաշեն կրակող սարք, ծայրին՝ կրակված պարկուճ: Ռուդոլֆ Ս.-ն հայտարարել է, որ առգրավվածն ինքնաշեն կրակող սարք է, այն գտել է աղբանոցի տարածքից և պահել իր մոտ՝ երեկոյան տուն վերադառնալիս շներից պաշտպանվելու համար: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Նույն շարքից