Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի բուռն քննարկման ժամանակ դիմելով պատգամավորներին ասաց. «Ինձ եք կարոտել, թե՞ ոլորտն եք կարեւորում:
Աշոտյանը ասաց, որ հազվադեպ է լինում, որ երկրորդ ընթերցման ժամանակ այսպիսի շահագրգիռ քննարկում է ծավալվում:
«Մի՛ նեղացեք, եթե առաջին ընթերցման ժամանակ հնչել են արժեքավոր առաջարկություններ, որոնք մենք հաշվի չենք առել: Մենք ԱԺ կանոնակարգ օրենքով կարող ենք ու պարտավոր ենք անդրադառնալ բացառապես գրավոր առաջարկություններին: Բայց նույնիսկ դա էլ պրոբլեմը չէր: Եթե ես հիշեի՝ ինչ եք խոսել, կվերցնեի որպես գաղափարներ: Ցավոք, իմ ողջ հարգանքով հանդերձ, դուք Հիսուս Քրիստոսը չեք, ես էլ Ղուկասը չեմ, որ ձեր հետեւից ման գամ ու գրեմ, թե ինչ եք ասում, մի օր կարող է պետք գա»,- ասաց ԿԳ նախարարը:
Նա հորդորեց, որ չզլանան պատգամավորները եւ գրավոր առաջարկություն անեն:
Մանրամասն՝ տեսանյութում