Հասարակություն Ֆեյսբուք 

Եղանակի փոփոխությունները և մարդու ճնշումը

analitik.am

Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլորն էլ նկատած կլինեն, որ հատկապես հիպերտոնիկ հակում ունեցող մարդկանց արյան ճնշման փոփոխությունները ուղղակիորեն կապված են եղանակային պայմանների փոփոխության հետ : Սրանից մի քանի տարի առաջ բժշկական համալսարանի դոցենտի հետ կատարեցինք այսպիսի գիտական ուսումնասիրություն: Մոտ երկու տարվա կտրվածքով շտապօգնության ծառայությունից` ըստ օրերի, վերցրինք հիպերտոնիկ գանգատներով կանչերի թիվը և ուսումնասիրեցինք այդ օրերի օդերևութաբանական իրադրությունը: Բացահայտվեց այսպիսի պարզ կապ: Այն օրերին, երբ հանրապետության տարածքը գտնվել է ցիկլոնի ազդեցության գոտում, որի պայմաններում դիտվում է օդի ճնշման կտրուկ նվազում, մարդկան մոտ գրանցվում է արյան ճնշման բարձրացման առավելագույն դեպքերը, ընդ որում, որքան մեծ էր ցիկլոնի հզորությունը, այնքան ավելի մեծ էր հիպերտոնիկ գանգատներով կանչերի թիվը: Պարզեցինք նաև,որ մարդկանց մոտ ճնշման բարձրացման ամենամեծ դեպքերի թիվը նկատվում էր մարտ-ապրիլ ամիսներին, իսկ այդ ամիսներին մեր երկրում դիտվում է ցիկլոնների ներթափանցման ամենամեծ հաճախականությունը:

Նույն շարքից