Հասարակություն 

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

analitik.am

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, ինչպես նաև Լոռու մարզի Կաթնաղբյուր-Ուրասար, Տաշիր-Պրիվոլնոյե, Ստեփանավան-Արմանիս ավտոճանապարհները և Հարթագյուղ-Խնկոյան-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի մարզերում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավան գյուղական համայնքում, Արարատի մարզի Վեդի, Արտաշատ քաղաքներում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում,  Վայոց ձորի մարզի Սարավան գյուղական համայնքում մառախուղ է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից