Հասարակություն Պատահարներ 

Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել

analitik.am

Փետրվարի 2-ին, ժամը 14.33-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուճած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Արարատ» հյուրանոցային համալիրի մոտակայքում բախվել են «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 34 OS 642 (վարորդ՝ 1991 թ. ծնված Կ. Ս.) և «ՎԱԶ-21014» մակնիշի 35 PO 699 պետհամարանիշներով (վարորդ՝ Կ. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ.Ս.-ը և ուղևորներ՝ 1975 թ. ծնված Է. Ի.-ը, 1988 թ. ծնված Է. Ի.-ը և «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Մ.-ը, ուղևոր՝ 1984 թ. ծնված Կ. Ս.-ը տեղափոխվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Մ.-ի և Է. Ի.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Կ. Ս.-ի, Է. Ի.-ի և Կ. Ս.-ինը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Նույն շարքից