Հայաստան Քաղաքական 

Երբ ճիշտը գրեք խտացրած կաթի մասին, նոր կպատասխանեմ ձեր հարցերին. Սամվել Ալեքսանյան

Այսօր՝ փետրվարի 2-ին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն կրկին խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին: Պատգամավորը միայն արձագանքեց այն դիտարկմանը, թե ինքը զինվորների համար նախատեսված խտացրած կաթ է վաճառում:

«Երբ ճիշտը գրեք խտացրած կաթի մասին, նոր կպատասխանեմ ձեր հարցերին: Նման բան չկա, իրանք էլ հերքել են, ցավդ տանեմ»,- սրտնեղած ասաց նա:

Ալեքսանյանը կրկին հիշեցրեց, որ 500 եվրո է պահանջում լրագրողներից, որպեսզի պատասխանի նրանց հարցերին:

Նույն շարքից