Հասարակություն Մշակույթ 

Քիմ Քարդաշյանը դժգոհ է իր բարեմասնություններից

analitik.am

Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Քիմ Քարդաշյանը կազմել է մի ամբողջ ցուցակ, թե ինչն է իրեն դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ։ Զարմանալի է, որ ատելի ու զայրացնող կետերի ցուցակում ընդգրկվել է նաև նրա մեծ կուրծքը, որը նա հաճախ ցուցադրում է դեկոլտեի օգնությամբ։

Քարդաշյանը գրել է. «Ատում եմ իմ մեծ կուրծքը»։ Տհաճ պահերի ցուցակում ընդգրկվել է նաև բրոնխիտը, որից հավանաբար տառապում է 35-ամյա աստղը։ Դուրեկան բաների ցուցակում ընդգրկվել են դիետիկ թխվածքները, որոնցով կարելի է սնվել նաև Ատկինսի դիետայով, դիետիկ կրեմ-կոկտեյլը, արհեստական մորթին ու իր ամուսին Քանյե Ուեսթի No More Parties in LA. նոր երգը։

Նույն շարքից