Հայաստան Քաղաքական 

Սա հերթական ադրբեջանական ավանտյուրան է․ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Սահամանդրական բարեփոխումներից հետո հայաստանյան օրենսդրական դաշտը պետք է փոփոխվի։

Նրա խոսքով, բարեփոխված Ընտրական օրենսգրքի պայմաններում հնարավորություն կլինի անշեղորեն ընթանալ ժողովրդավարացման ճանապարհով։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Շարմազանովը ընդգծեց․ «Ադրբեջանը  բացահայտ մեղադրանք է հնչեցնում Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին և անցնելով Ռուբիկոնը՝ նրանց մեղադրում  է կրոնական անհանդուրժողականության մեջ: Ադրբեջանի փորձերը՝ ղարաբաղյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, անթույլատրելի են և պետք է դատապարտվեն  միջազգային  հանրության կողմից: Կարծում եմ, որ սա հերթական ադրբեջանական ավանտյուրան է, որը չի կարող ունենալ ապագա, ինչպես ապագա չունի թուրքական ժխտողականությունը»։

Նույն շարքից