Հասարակություն 

Հաղորդագրություն՝ ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին

analitik.am

Առանց տուրքը վճարելու մեքենան կայանողները կենթարկվեն պատասխանատվության. Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Համաձայն «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ Երևան քաղաքում սահմանված կարգով կազմակերպված ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար անհրաժեշտ է վճարել տեղական տուրք:

Տեղեկացնում ենք, որ առանց տեղական տուրքի վճարման  կայանված ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերը, օրենքով սահմանված կարգով, կենթարկվեն վարչական պատասխանատվության»,–ասվում է հաղորդագրությունում:

Նույն շարքից