Հայաստան Միջազգային Քաղաքական 

Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր կազմի առաջին նիստը

Փետրվարի 2-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նոր կազմի առաջին նիստը:

Eurasiancommission.org կայքի փոխանցմամբ՝ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով այդ պաշտոնը ստանձնել է փետրվարի 1-ին, շնորհավորել է խորհրդի անդամ նախարարներին` Եվրասիական տնտեսական միության զարգացման նոր փուլի մեկնարկի առթիվ:

«Մենք գիտակցում ենք, որ մեզ լուրջ խնդիր է վստահված՝ ամրապնդել ինտեգրացիոն գործընթացները Եվրասիական տնտեսական տարածքի շրջանակներում: ԵՏՀ-ն, որպես վերազգային մարմին, պատասխանատու է ինտեգրացիոն գործընթացները խթանելու համար», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը։

Նա վստահությկուն է հայտնել, որ համատեղ ջանքերով ավելի հեշտ կլինի լուծել Նախագահների կողմից առաջադրված խնդիրները:

«Մենք պետք է կիրառենք մեր ողջ փորձն ու խոհեմություն ցուցաբերենք: Համոզված եմ, որ կանգ առնել չի կարելի, պետք է միշտ առաջ շարժվել և միասնական լինել: Ես կանեմ ամեն անհրաժեշտը, որպեսզի  միասնություն տիրի մեր թիմում` Խորհրդում և մեր աշխատանքում»։

Նիստում քննարկվել են առևտրին, անասնաբուժական և սանիտարական պահանջներին վերաբերող մի շարք հարցեր:

Նույն շարքից