Հասարակություն 

Թայլանդում կատաղած փիղը սպանել է զբոսաշրջիկին

analitik.am

Թայլանդում կատաղած փիղը սպանել է զբոսաշրջիկին ու լրջորեն վնասել իրեն խնամողին: Միջադեպը տեղի է ունեցել Սամույ կղզում: Զբոսաշրջիկը 16-ամյա դստեր հետ քայլելիս է եղել անտառում:

Lenta.ru-ի հաղորդմամբ, լուսանկարվելու ընթացքում կենդանին հարվածել է զբոսաշրջիկի մեջքին, նա տեղում մահացել է: Աղջիկն  ընկնելու հետևանքով վնասվածքներ է ստացել: Տեղի ունեցածից հետո փիղն անտառ է փախել:

Ականատեսները պատմել են, որ 13-ամյա արու փիղը կատաղած է եղել, հրամաններին չի ենթարկվել:

Նույն շարքից