Էրդողանին քննադատելու համար լրագրողին սպառնում է երկարաժամկետ պատժաչափ Ստամբուլի դատախազը պահանջել է ընդդիմադիր Cumhuriyet թերթի մեկնաբան Օզգյուր Մումջուին դատապարտել 4 տարի և 8 ամիս ժամկետով ազատազրկման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար։
Մումջուն մեղադրվում է նրանում, որ նա 2015 թվականի մայիսին թերթային հոդված է հրապարակել, որում Թուրքիային նախագահին անվանել է բռնակալ և երկչոտ՝ կապված նրա հետ, որ նա հայց է ներկայացրել 2013 թվականի բողոքի ակցիաների ժամանակ զոհված ցուցարարի մոր նկատմամբ, ով իբրև թե վիրավորել էր Էրդողանին։
Մումջուն հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները՝ հայտարարելով, որ որպես լրագրող՝ իրավունք ունի քննադատել երկրի նախագահին։ Սակայն Էրդողանի փաստաբանները պնդում են, որ լրագրողի խոսքերը դուրս են գալիս քննադատության շրջանակներից և հանդիսանում են վիրավորանք։
Չորեքշաբթի էլ Ստամբուլի դատախազությունը պահանջել էր ցմահ ազատազրկման դատապարտել Cumhuriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի ու Անկարայում թերթի բյուրոյի ղեկավար Էրդեմ Գյուլի նկատմամբ, որոնք մեղադրվում են լրտեսության համար։