Գերմանիան հունվարին ընդունել է 92 000 փախստականի, ինչը 3 ագամ ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային վարչությանը:
Խոսքը փախստականների թվի մասին է, որոնք գրանցվել են ընդունելության առաջնային կետերում: 2015 թ. հունվարին գրանցվել է 32 200 մարդ: Գերմանիան 2015 թ. ընդունել է մոտ 1․1 մլն փախստականի:
2016 թ. հունվարին փախստականների մեծ մասը ժամանել է Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից: Զգալիորեն քիչ են եղել ապաստան խնդրողները Իրանից, Մարոկոյից, Ալժիրից, Պակիստանից, Լիբիայից, Սոմալիից, Էրիթրեայից, գրոմ է Reuters-ը: