Նավթի համաշխարհային գների անկումը Սաուդյան Արաբիային իշխանություններին ստիպում է պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ պարտքի համաշխարհային շուկա եւ պարտատոմսեր թողարկել: Այս մասին գրել է բրիտանական Financial Times-ը: Թագավորության համար լրացուցիչ ֆինանսական բեռ է դարձել նաեւ Սիրիայում ու Եմենում ռազմական ներկայության ընդլայնումը:
Սաուդյան Արաբիայի բյուջետային եկամուտները 73%-ով ձեւավորվում են նավթի վաճառքից ստացված եկամուտներից: Նավթի համաշխարհային գների անկումը հանգեցրել է թագավորության արժութային ռեզերվների կրճատմանը. 2015 թվականի արդյունքներով դրանք կրճատվել են 97 մլրդ դոլարով՝ հասնելով 640 միլիարդի:
Ըստ Gazeta-ի, վերլուծաբանները նշում են, որ Սաուդյան Արաբիայի պարտատոմսերի չափը եւ դրանց եկամտաբերության աստիճանը կախված կլինեն երեք գործոնից՝ նավթի գներից, երկրի ոսկու ռեզերվներից եւ շուկայական փոփոխականությունից:
Եթե այս բոլոր ուղղություններով ճնշումները նվազեն, համաշխարհային շուկայում Էր Ռիադի դեբյուտը կարող է հաջող լինել, սակայն ճգնաժամային երեւույթների աճի դեպքում սաուդցիները կարող են սահմանափակվել միայն մի քանի միլիարդ դոլարի պարտքով, ընդ որում՝ համեմատաբար բարձր տոկոսադրույքով: