Հասարակություն Տնտեսություն 

Թուրքիան մտադիր է դադարեցնել հացահատիկի ներկրումը Ռուսաստանից

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Ֆարուք Չելիքը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանակներում կարող է հրաժարվել ցորենի ներկրումից։

Դա կլինի Ռուսաստանի սննդային էմբարգոյի պատասխանը, որը մտցվել է «Սու-24» ինքնաթիռի միջադեպից հետո։ Չելիքը հայտարարել է, որ հրաժարվելով թուրքական բանջարեղենից ու մրգերից՝ Ռուսաստանը Թուրքիային զրկել է տարեկան 750 միլիոն դոլարից։

Նա ընդգծել է, որ թուրքական հարվածը կարող է լինել ավելի ուժեղ, քանի որ Անկարան գնում է միայն 1.1 միլիարդ դոլարի ցորեն. «Եթե մենք դադարեցնենք ցորենի ներկրումը Ռուսաստանից, ապա կհասցնենք շատ ավելի մեծ հարված։ Սակայն մենք դա չենք անի, մենք համբերատար ենք»։

Չելիքը Ռուսաստանին կոչ է արել հրաժարվել Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներից ու քաղաքական հակամարտությունը չտարածել գյուղմթերք արտադրողների վրա։

Նույն շարքից