Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Շուտով Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցության մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կրկին խոսում են, որ շուտով Վարդան Օսկանյանը կհայտարարի նոր կուսակցություն ստեղծելու մասին, որի շուրջ դեռեւս անցած տարվանից էր խոսվում:

Ըստ որոշ տեղեկությունների, կուսակցության կորիզը կկազմեն Երվանդ Բոզոյանը, Անդրանիկ Թեւանյանը, Վիկտոր Սողոմոնյանը, ԲՀԿ-ի պրոքոչարյանական թեւը, այդ թվում՝ Ստեփան Մարգարյանը: Օսկանյանը երեկ հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, իսկ Ստեփան Մարգարյանն Օսկանյանի ստեղծելիք կուսակցության մասին հարցերին ի պատասխան ասաց. «Ցանկացած մեկը մտահոգված է իր քաղաքական ապագայով», այդ թվում եւ ինքը, եւ շուտով այդ մասին կիմանանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից