Մշակույթ Հասարակություն 

Հ3-ում պրոֆեսիոնալներ չկան. Նոնա Թելոյան. Bravo.am

Ամուսիններ Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանն այլեւս չեն վարում Հ3-ի առավոտյան ծրագիրը, գրում է Bravo.am-ը: Դերասանուհին կայքի հետ զրույցում հայտնել է, թե ինչու են հրաժարվել հաղորդավարի աշխատանքից, նաեւ պատմել է առաջիկա ծրագրերի մասին:

«Այդ հեռուստաընկերություն չենք վերադառնա, քանի որ պրոֆեսիոնալ մարդիկ գրեթե չկան եւ ամենն արվեստից շատ հեռու է: Չնայած` շատ հարգում ենք Արամ Հովհաննիսյանին, սակայն աշխատանքն ընկերության հետ չենք ուզում շփոթել: Հեռացել ենք նույնիսկ առանց հրաժեշտ տալու: Գուցե տնօրենը փոքր-ինչ չհասկացավ մեզ, քանի որ միշտ ասում էր, թե երեք ամսական հաղորդում է, որին պետք է մանկան պես մեծացնենք, բայց ես կարծում եմ` անառողջ վիճակը պետք է վերացնել»,-ասել է Նոնան:

Զույգը եթերում չի եղել դեկտեմբերից, իսկ ծրագրի նոր եթերաշրջանն այդպես էլ չի սկսվել.«Չէի ցանկանա զազրախոսել մի հեռուստաընկերության հասցեին, որը դեռ երկու տարեկան էլ չկա, եւ մանավանդ` նորածին առավոտյան ծրագրի: Արամ Հովհաննիսյանը խելացի տնօրեն եւ տաղանդավոր դերասան է, սակայն խնդիրներն այդպես էլ չլուծվեցին, իսկ դրանք երկուսն էին` ֆինանսական ճգնաժամ եւ ոչ պրոֆեսիոնալ մասնագետներ: Ամեն դեպքում շնորհակալ ենք, որ միակ եւ առաջին ուղիղ եթերը վստահել էին մեզ` գրագետ, բայց ոչ պրոֆեսիոնալ հաղորդավարներիս, իսկ մենք կարիք ունեինք հմտություններ ձեռք բերել պրոֆեսիոնալ խմբի օգնությամբ: Չունենալով ոչ մեկը, ոչ մյուսը` հասկացանք, որ տեղում դոփելն անպայման պետք է վնասի եւ ոչնչացնի երկու սկսնակ հաղորդավարի աշխատանքը: Կարծում ենք` սա պիտի գիտակցի արվեստ ստեղծող յուրաքանչյուր մարդ եւ առավոտից երեկո էկրաններին երեւալու փոխարեն մի պահ կանգ առնի»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից