Ազգային ժողովի այսօրվա հերթական նիստի ընթացքում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի թեկնածուները ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին պետք է ներկայացվեն հնգօրյա ժամկետում:
Նրա խոսքով, Ազգային ժողովը երեկ ընդունել է ՄԻՊ թեկնածուների առաջադրման կարգը, ինչը ենթադրում է, որ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները պետք է հանձնաժողով ներկայացնեն թեկնածուներին: