Հասարակություն 

Մոսկվայում դպրոցականը ծեծել է ուսուցչուհուն

Ռուսական LifeNews-Ի փոխանցմամբ՝ Մոսկվայօ դպրոցներից մեկում արտակարգ դեպք է տեղի ունեցել: 4-րդ դասարանի աշակերտը ծեծել է իր դասղեկին:

Աղբյուրը մանրամասնում է, որ դասարանում՝ զրույցի ժամանակ, Սաշա Ն-ն իրեն անկարգ է պահել՝ շեղելով դասընկերների ու ուսուցչի ուշադրությունը: Դպրոցականը չի արձագանքել նկատողություններին ու ծաղրել է ուսուցչին:

Իրավապահ մարմիններից LifeNews-ին հայտնել են, որ երբ աշակերտին դուրս են հանել դասարանից, նա սկսել է վիրավորել 28-ամյա Օլգա Վասիչկինային: Նա միջանցքում հանել է բազմոցի արմնկակալն ու հարձակվել ուսուցչի վրա՝ մի քանի անգամ նրան հարվածելով:

Նույն շարքից