Ուկրաինական korrespondent.net-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը հրաժարական է ներկայացրել:
«Այսօր ես որոշում եմ կայացրել հրաժարական ներկայացնել նախարարի պաշտոնիցազատվելու համար: Պատճառը մեր երկրում համակարգային ու կարևոր բարեփոխումների արգելափակման ակտիվացումն է:
Սա ակտիվ գործողություն է, ուղղված այն բանին, որ կաթվածահար արվի մեր բարեփոխիչ աշխատանքը՝ սկսած նախարարի ու նրա ընտանիքի պահպանության անսպասելի հանումից մինչև կասկածելի անձանց ներդրում իմ թիմում ու պետական ձեռնարկություններում առանցքային պաշտոնների նշանակում»,- հայտարարել է նախարարը: