Հասարակություն 

Շարունակվում է մայրաքաղաքի վարչական շրջաններ-ԼՂՀ համագործակցությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ծրագրի շրջանակում Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ասկերան: Այցի ընթացքում հյուրերը հանդիպել են Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանի հետ, քննարկել հետագա համագործակցության և համատեղ միջոցառումների ծրագրեր:

Պատվիրակությունն այցելել է նաև Ասկերանի մշակույթի տուն, որտեղ Կենտրոն վարչական շրջանի կողմից նվիրաբերվել են երաժշտական գործիքներ և երաժշտական գրականություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից