Հովիկ Աֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հրանտ Բագրատյանը Սաթիկ Սեյրանյանի հաղրոդման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ԵԽԽՎ-ում պարտվել է, ուղղակի՝ 2-0-ի փոխարեն, 1-0 է պարտվել: Անկեղծ ասած, ես մաթեմատիկայից լավ չեմ, ի տարբերույթւոն՝ նախկին վարչապետի, ով մաթեմատիկայից շատ լավ է, ոչ էլ ԵԽԽՎ-ում եմ մասնագետ, ինչպես եւ Հրանտ Բագրատյանն, ի դեպ, բայց սպորտից, մանավանդ՝ ֆուտբոլից լավ եմ:
Ուրեմն այսպես, եթե երկու բանաձեւերն էլ ԵԽԽՎ-ն ընդուներ, ստացվում է, որ Ադրբեջանը կհաղթեր՝ 2:0 հաշվով: Իսկ, եթե երկու բանաձեւերն էլ չընդունե՞ր, մի՞թե կլիներ՝ 0:0, այսինքն մի՞թե ԵԽԽՎ-ում եթե կարող էր որեւէ մեկը հաղթել, ապա դա բացառապես Հայաստանն էր, այսինքն արդյո՞ք ԵԽԽՎ-ճում բանաձեւերի չընդունումը Հայաստանի հաղթանակ չէր նշանակի:
Տրամաբանական է, որ եթե ընդունումը Ադրբեջանի հաղթանակն է, ապա չընդունումը՝ Հայաստանի հաղթանակը պետք է լինի: Հետեւաբար, քանի որ ԵԽԽՎ-ն արդյունքում երկու բանաձեւերից մեկը չի ընդունել, մեկն ընդունել է, նշանակում է խաղում մի անգամ գոլ է խփել Ադրբեջանը, մի անգամ՝ Հայաստանը, այսինքն ոչ թե Հայաստանը պաչտվել է 1:0, այլ արձանագրվել է՝ ոչ ոքի՝ 1:1: Եթե, իհարկե, կրկնում եմ, Ադրբեջանի պարտությունը Հայաստանի հաղթանակն ՝ ինքըստինքյան: