Հասարակություն Հոգեբանի անկյուն 

10 բարի արարքներ, որոնք կյանք են փրկել

analitik.am

Վերջերս շատ են ասում, որ աշխարհում պակասել է բարությունը, և մարդիկ բացարձակ անտարբեր են դարձել այլ մարդկանց նկատմամբ: Այս մարդկանց բարի արարքները գուցեև օրինակ դառնան մյուսների համար, քանզի միմիայն իրար օգնելով են մարդիկ կարողացել բարձունքների հասնել և որոշ դեպքերում փրկվել: Ներկայացնում ենք  մարդկանց 10 բարի արարքներ.

1.Վտանգելով սեփական կյանքը կինը փրկել է հրեա ընտանիքին

1941թ.-ին լեհական ֆերմայից աղքատ Սոֆյա Բանյան չէր կարողանում գնել իր ընտանիքին շատ անհրաժեշտ որոշ շինարարական նյութեր, քանզի գումար չուներ: Այդ ընթացքում հրեա վաճառական Իսրայել Ռուբինեկը նույն շրջանում խանութ ուներ և առաջարկեց Սոֆյային տալ անհրաժեշտ ապրանքները՝ հետագայում՝ գումար ունենալու դեպքում, վճարելու պայմանով:  Լեհաստանում պատերազմական դրություն էր, և Իսրայելի այդ արարքը գրեթե բացառություն էր այդ ընթացքում: Սոֆյան չմոռացավ հրեա վաճառականի բարի արարքը: Երկու տարի անց, երբ նացիստները տարված էին հրեաների ոչնչացմամբ, Սոֆյան, վտանգելով իր կյանքը, երկու տարուց ավել իր տանը թաքցրեց հրեա երիտասարդ վաճառականին և վերջինիս կնոջը: Յոթ անգամ գերմանացի զինվորները Բանյայի ֆերմա եկան՝ թաքնված հրեաներին գտնելու նպատակով, և ամեն անգամ Սոֆյան թաքցնում էր նրանց փոքրիկ նկուղում: Զինվորները մի անգամ գիշերեցին Սոֆյայի տանը՝ ընդամենը մի քանի սանտիմետր Ռուբինեկի և նրա կնոջ թաքստոցից այն կողմ:  


Այս դեպքից տասնամյակներ անց Ռուբինեկի թոռնուհին ասաց.«Չափազանց բարդ իրադրության մեջ մեկանհավատալի բարի գործն ամեն ինչ փոխեց: Մարդկային հոգու խորությունն անհնար է չափել կամ բացատրել: Այս խեղճ լեհ ֆերմերները՝ վախենալով իրենց սեփական կյանքը կորցնելուց, միևնույն է որոշեցին օգնել մարդկանց, ում գրեթե չէին ճանաչում: Մարդկային այս արարքն ուղղակի հիացմունք է առաջացնում»:


2. Ղեկավարի բարի խոսքերն աշխատակցին ետ են պահել ինքնասպանությունից

Yahoo-ի մարկետինգի բաժնի նախկին ղեկավար Տիմ Սենդրեսը խորհուրդ է տալիս իր բոլոր աշխատակիցներին իրենց գործընկերների և ենթակաների հետ շփվել և գովել նրանց աշխատանքը: Սենդերսը պատմում է, որ մի անգամ  իր ենթականերից մեկին ասաց, թե ինչքան ուրախ է այդ մարդու իր կյանքում հայտնվելու համար և գնահատում է նրան: Այս դեպքից մի քանի օր անց այդ մարդը զարմացրեց Սենդերսին՝ նվիրելով վերջինիս բավականին թանկարժեք Play Station Хbох: Պարզվեց, որ աշխատակիցը Play Station-ը փոխել էր ատրճանակի հետ, որով ցանկացել էր ինքնասպան լինել: Ղեկավարից իր մասին դրական խոսքեր լսելուց հետո մարդը որոշել է շարունակել ապրել և դուրս գալ դեպրեսիայից: Ընդամենը մի քանի բարի արտահայտությունները փրկեցին մարդու կյանքը: «Երբեմն մարդիկ ընդամենը մարդկային վերաբերմունքի կարիք ունեն» ,-ասում է Սենդերսը:

 

3.Պատանիները փրկել են երեխային առևանգումից

2013թ.-ի հուլիսին հնգամյա Ջոսելին Ռոջասը խաղում էր իրենց բակում՝ Պենսիլվանիա նահանգի Լանկաստար քաղաքում, երբ հանկարծ անհետացավ: Ջոսելինի ծնողներն անհանգստացած դիմեցին ոստիկանություն: Տասնհինգամյա Տեմար Բոգգսն իր ընկերոջ հետ որոշեց գտնել փոքրիկին՝ չսպասելով ոստիկանությանը: Հեծանիվով քաղաքում պտտվելիս նրանք տեսան փոքրիկին անծանոթ տղամարդու մեքենայի մեջ: Պատանիները սկսեցին հետևել այդ մեքենային, և շուրջ 15 րոպե մեքենան փորձում էր փախչել նրանցից: Վտանգելով իրենց կյանքը պատանիները փորձում էին անցնել մեքենային և կանգնացնել այն: Վարորդը տեսնելով, որ չի կարողանում փախչել նրանցից, կանգնեցնում է մեքենան և դուրս շպրտում երեխային: «Ջոսելինը մոտեցավ ինձ և ասաց, որ ուզում է գնալ մայրիկի մոտ»,- պատմում է Տեմարը:



4. 21 ամյա օրգանների դոնորը 7 կյանք է փրկել

Օրգանների դոնորները հերոսներ են համարվում, քանզի զոհաբերում են իրենք իրենց՝ այլոց փրկելու համար: Երբ Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանի  ուսանող Հենրի Մակմանը մահացավ բակտերիալ մինինգիտից 2013թ.-ի մայիսին, նրա ընտանիքը որոշակիորեն մխիթարվեց նրանով, որ տղան որոշել էր զոհաբերել իր օրգանները: Մակմանը յոթ մարդու կյանք էր փրկել:  Նրա մայրը գրում է «CaringBridge» կայքում. «Մենք հպարտ ենք նրանով, որ Հենրին որոշեց լինել օրգանների դոնոր: Նրա մեծահոգությունը չի զարմացնում այն մարդկանց, ովքեր ճանաչում են Հենրիին: Նրա որոշման շնորհիվ 7 մարդու կյանք փրկվեց և մոտ  54 մարդ հնարավորություն ստացավ բարելավել իր առողջական վիճակը»:



5. Տղամարդը թռել է ռելսերի վրա՝ անծանոթին փրկելու համար

2007թ.-ի հունվարին քսանամյա Կեմերոն Հոլլոպիտերը նյու-յորքյան մետրոյում գնացքի էր սպասում, երբ հանկարծ կաթվածահար եղավ: Կեմերոնը սկսեց ամբողջ մարմնով դողալ և ընկավ  ռելսերի վրա հենց այն ժամանակ, երբ գնացքը հատեց անկյունը՝ շարժվելով դեպի Կեմերոնը: Հիսունամյա շինարար և ռազմածովային նավատորմի վետերան Ուելսի Օտրին իր դստեր հետ էր խոսում, երբ տեսավ, որ մարդ ընկավ ռելսերի վրա:
Մեկ վարկյանում նա որոշում ընդունեց և Կեմերոնին օգնելու համար թռավ ռելսերի վրա: Նա հրեց Կեմերոնին դեպի ռելսերի միջնահատվածը՝ պառկելով նրա վրա: Գնացքի վարորդն ազդանշան տվեց, փորձեց կանգնեցնել գնացքը, բայց արդեն ուշ էր, գնացքի հինգ վագոններն անցան երկու տղամարդու վրայով՝ Օտրիի գլխից մի քանի սանտիմետր բարձրության վրա: Երբ գնացքը վերջապես կանգնեց, Օտրին բարձրացրեց գլուխը և սարսափահար եղած մարդկանց ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Ավելի ուշ Օտրին, ում հերոսացրեցին, ասաց.«Ես չեմ կարծում, որ որևէ բացառիկ բան եմ արել, ես ուղղակի տեսա մարդու, ով օգնության կարիք ունի: Ես արեցի այն, ինչ պետք է անեի»:  



6. Տասնամյա տղան կատվին փրկելու համար խուլիգանների դեմ է դուրս եկել

Խուլիգաններին դեմ գնալը հեշտ չէ, բայց հենց դա էլ արեց Վենդել Օվերտոնը, երբ տեսավ, թե ինչպես են մի խումբ երեխաներ տանջում անտուն կատվին: այդ կատվին արդեն մի քանի անգամ Վենդելը տեսնում էր իրենց թաղամասում, և այդ նույն երեխաները՝ 5-13 տարեկան մշտապես տանջում էին խեղճ կենդանուն՝ գցում էին հեծանիվի տակ, էներգետիկ ընպելիքներ լցնում նրա դեմքին, գցում էին օդ և այլն: Վախենալով, որ կատվին կսպանեն, Օվերտոնը հավաքեց իր ողջ քաջությունը և երեխաների ձեռքից խլեց կատվին ու տուն բերեց: Նրա մայրը դիմեց կենդանիների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչներին, ովքեր էլ հետագայում հոգ տարան կատվի մասին: Երբ Օվերտոնի գթասրտության ու բարության մասին նյութեր հրապարակվեցին, վերջինս բազմաթիվ ոգեշնչող և քաջալերող նամակներ ստացավ աշխարհի տարբեր անկյուններից:



7. Անծանոթները շղթա են կազմել խեղդվող տղային փրկելու համար

Նոր Զելանդիայի Նեյպիր ծովափում հերթական արևոտ օրն էր, և  12 ամյա Ջոշ Մակկուոյդը ջրի մեջ կանգնած խաղում էր ընկերների հետ, երբ վտանգավոր հոսանքը գցեց նրան ջրի մեջ ու ափից բավականին հեռու տարավ: Տղան՝ կռվելով ալիքների հետ, փորձում էր գլուխը ջրից դուրս պահել: Ծովափի այցելուներից մեկը և երկու ոստիկան տեսան, թե ինչպես ալիքները քշեցին տղային և մտան ջուրը, որպեսզի օգնեն նրան: Ալիքները բավականին հզոր էին, և ոչ մի կերպ չէր ստացվում հասնել Ջոշին: Երբ կոնստեբլ Բրայն Ֆարկուհարսոն հասկացավ, որ անհնար է հասնել տղային առանց սեփական կյանքը զոհելու, նա մարդկանցով շղթա կազմեց, ինչը հնարավորություն տվեց հասնել տղային՝ առանց ափից կտրվելու:





8. Աղջկա համբույրը փրկել է ինքնասպանության փորձ անող տղայի կյանքը

Չինաստանի Գուանդուն նահանգում 16 ամյա տղան կանգնել էր կամրջի վրա և սպառնում էր ինքնասպան լինել: Հարյուրավոր մարդիկ սարսափահար նայում էին երիտասարդին և փորձում համոզել նրան անցնել կամրջի անվտանգ հատված, սակայն ապարդյուն: Ժամանած ոստիկանությանը նույնպես չհաջողվեց համոզել տղային: Այդ ընթացքում 19 ամյա հյուրանոցում աշխատող  մատուցողուհի  Լյու Վենկսյուն վերադառնում էր աշխատանքից, և տեսնելով տղային հասկացավ, որ պետք է անպայման օգնի նրան: Լյուն նույնպես ինքնասպանության փորձ էր արել որոշ ժամանակ առաջ և գիտեր, թե ինչ է զգում այդ պահին երիտասարդը: Նա ոստիկանությանն ասաց, որ երիտասարդի ընկերուհին է և բարձրացավ նրա մոտ: Մոտենալով տղային Լյուն պատմեց իր տխուր կյանքի մասին, ցույց տվեց երակները կտրելուց հետո մնացած սպիերը, սակայն տղան չէր հանձնվում: «Նա ասաց, որ անօգուտ է, ես ժամանակ եմ կորցնում՝ փորձելով օգնել նրան: Ես ասացի նրան, որ չեմ փորձում փրկել իր կյանքը, ուղղակի ուզում եմ հասկացնել, որ անմիտ է այս կերպ վարվելը: Նայիր ինձ, ես նույնպես եղել եմ քո նույն վիճակում, բայց հիմա ամեն ինչ փոխվել է»,- պատմում է Վենսյուն: Այս խոսքերը ոչ մի ազդեցություն չունեցան երիտասարդի վրա, և  Լյուն հանկարծ կռացավ դեպի երկիտասարդը, ամուր գրկեց նրան և համբուրեց: Այս ընթացքում ոստիկանները կարողացան վերցնել տղայի ձեռքի դանակը և դուրս բերել նրան կամրջի վտանգավոր հատվածից:

 

 


9.Կինը փրկել է երեխաների կյանքը

Նյու Մեխիկո նահանգի խանութներից մեկի մոտ Լեզլի Բիկնելը փորձում էր կայանել մեքենան, երբ տեսավ, որ կողքի բեռնատար մեքենայի ղեկին  երեխա է նստած: Հանկարծ բեռնատարը դեպի բավականին աշխույժ երթևեկությամբ փողոց շարժվեց: Առանց մի վարկյան մտածելու Բիկնելը դուրս թռավ իր մեքենայից և փորձեց կանգնեցնել շարժվող մեքենան: Բիկնելը չէր անջատել իր մեքենայի շարժիչը, ուստի վերջինս նույնպես սկսեց շարժվել ետ՝ դեպի փողոց՝   կանխելով բեռնատարի հետագա ընթացքը և մայրուղու վրա հայտնվելը:



10. Կինը զոհաբերել է իր երիկամը բացարձակ անծանոթ մարդու կյանքը փրկելու համար

Ոստիկանության սերժանտ թոշակառու Մայքլ Նյումենի կյանքը փրկելու համար երիկամի փոխպատվաստում էր անհրաժեշտ, ուստիև նրա նախկին գործընկերները տեղի ԶԼՄ-ների օգնությամբ մարդկանց օգնությունն էին հայցում՝ դոնոր գտնելու հարցում: Մայքլն առանձնակի հույսեր չուներ, որ ինչ-որ մեկը կցանկանա անվճար իր դոնորը լինել, սակայն տեղացի՝ Արիզոնայի բնակչուհի Քելլի Բոֆֆը հոդվածը տեսնելուց հետո զանգում է Մայոյի Կլինիկա և գնում հետազոտության: Պարզվում է, որ նա իդեալական դոնոր կարող է լինել Մայքլի համար: Նա իր երիկամներից մեկը տալիս է Մայքլին, ում երբեք չէր էլ տեսել՝ փրկելով նրա կյանքը:  

 

 

Նույն շարքից