Հասարակություն 

Հայաստանի ռուսական ռազմաբազա են բերվել հետախուզական քիմիական նոր РХМ-6 մեքենաներ

Հայաստանում տեղակայված Ռուսական Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության  (ՃՔԿՊ) ստորաբաժանումը շաբաթվա սկզբին ժամանակակից հետախուզական քիմիական (РХМ-6) մեքենաների    4 միավոր է ստացել:

Ինչպես տեղեկացնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը, ներկայումս միջոցառումներ են իրականացվում ռազմատեխնիկան մարտակարգ մտցնելու եւ անձնակազմին դրա շահագործումը սովորեցնելու ուղղությամբ:

РХМ-6 զրահամեքենաները ստեղծված են ԲՏՌ-80-ի հիմքի վրա եւ զինված են սարքավորումների հատուկ հավաքածուով, որի գործառույթը իրավիճակն ուսումնասիրելը եւ սպառնալիքներ փնտրելն է:   Բորտային սարքավորումների համալիրը թույլ է տալիս հետեւել իրավիճակին եւ հայտնաբերել քիմիական կամ կենսաբանական գրոհի նշանները, ինչպես նաեւ ճառագայթային վարակը:  Բացի այդ, ապահովվում է օդերեւութաբանական երեւույթների ավտոմատ դիտարկում, որի տվյալները երեւում են օպերատորի վահանակին, ընդ որում  օդերեւութաբանական պայմանների եւ հայտնաբերված սպառնալիքների վերաբերյալ տեղեկությունները կարող են փոխանցվել դաշտային պայմաններում գործող հրամանատարական կետին:

ՌՔԱ-ի հատուկ տեխնիկան տեղանքում քիմիական զենքի կիրառման եւ ճառագայթային վարակի պայմաններում հետախուզության անցկացման, արտակարգ իրավիճակների եւ տեխնոգեն աղետների հետեւանքների վերացման, ինչպես նաեւ հակառակորդի բարձր ճշգրտությամբ նշանառության համակարգերին հակազդելու բացառիկ հնարավորությունների է տիրապետում:

Նույն շարքից