Ազգային Ժողովի այսօրվա նիստում ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ասաց, որ Հայաստանում H1N1-ից մահացել է 19 մարդ:
«Մահվան 19 դեպք է գրանցվել: H1N1 վիրուսը վտանգավոր չէ, վտանգավոր են նրա բարդացումները, մասնավորապես ուղեկցող հիվանդությունների դեպքում՝ շաքարային դիաբետ, սրտային անբավարարարություն, երեխաներ, հղիներ: Այն խոցելի խմբերը, որոնց պետք էր պատվաստել, բոլորն արդեն պատվաստված էին: Հիվանդության 99 տոկոս դեպքերում հնարավոր եղավ հիվանդներին դուրս գրել առանց առողջության համար վատ հետեւանքների: Անվճար դեղորայք տրամադրվեց, հիմա էլ ունենք պաշարված դեղորայք: Այս պահին ունենք մոտ 570 հիվանդ սուր շնչառական վիրուսով եւ մոտ 300 հիվանդ՝ թոքաբորբով: 50 տոկոս նվազում կա հիվանդացության: Այս պահին մոտենում ենք սեզոնային միջին ցուցանիշին»,- ասաց նախարարը: