Ներկայացնում ենք պատմության մեջ իրենց դերն ունեցած մի քանի մարդկանց, որոնց իրական գոյությունը ապացույցներ չունի։ Օրինակ, Ուիլյամ Շեքսպիրի կյանքի մասին ոչ մի փաստացի տեղեկություն ու մանրամասներ չկան, սակայն մեծ գրողի դիմանկարները զարդարում են շատ ու շատ ուսումնական հաստատությունների պատերը և ձեռնարկների էջերը։ Այս առիթով շատ պատմաբաններ իրենց մտահոգությունն են հայտնել և պնդում են, որ որոշ հայտնի մարդիկ պարզապես դիցաբանական կերպարներ են։
Արթուր թագավոր․ ըստ ավանդության ապրել է 5-6-րդ դարերում, ջախջախել է Բրիտանիա ներխուժած գերմանացի սաքսոնական ցեղերին։ Բրիտանական էպոսի («Արթուրիանա») և բազմաթիվ ասպետական վեպերի կենտրոնական հերոսը։ Առայժմ պատմաբաններին չի հաջողվել գտնել Արթուրի իրական գոյության ապացույցներ, սակայն շատ ուսումնասիրողներ չեն բացառում, որ կերպարի պատմական նախատիպը գոյություն էունեցել։
Հոմերոս․ հին հույն էպոսագիր բանաստեղծ։ Ըստ ավանդության՝ կույր երգիչ։ Հոմերոսի գրչին է վերագրվում անտիկ գրականության առաջին և ամենանշանավոր հուշարձաններ՝ «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմների ստեղծումը։ Հոմերոսի մասին արժանահավատ կենսագրական տեղեկություններ չեն հասել։ Հոմերոսի անունը ըստ ենթադրությունների նշանակել է կույր կամ հարմարեցնող։
Ռոբին Հուդ․ միջնադարյան անգլիական ազգային բալլադների հանրահայտ հերոս, անտառային ավազակների պարագլուխ։ Ըստ ավանդության, իր ավազակախմբով գործում էր Նոթինգհեմի մոտ գտնվող Շերվուդյան անտառում՝ թալանում էր հարուստներին, ավարը հանձնելով աղքատներին։
Ըստ վարկածներից մեկի, Ռոբինը յոմեն էր, այսինքն ազատ հողատեր, մեկ այլ վարկածներով նա ներկայացվում է որպես անարդարացի ընչազրկված ազնվական, առավել հաճախ կոմս Հանտինգտոնցի։