Հասարակություն 

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. հայտնաբերվել է 29-ամյա երիտասարդի դի

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր` փետրվարի 3-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնի շտապօգնության կայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուսալեռ գյուղ, որտեղ հայտնաբերել է երիտասարդ տղայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ է ժամանել ոստիկանության Վաղարշապատի օպերատիվ խումը` բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Հայրապետյանը:

Ըստ նախնական տեղեկությունների` վերջինս Մուսալեռ գյուղի Երևանյան փողոցի 59 հասցեում գտնվող ջերմատան վրա աշխատանքներ կատարելիս վայր է ընկել և տեղում մահացել:

Մանրամասները՝ այստեղ:

Նույն շարքից