Հասարակություն 

Թուրքիան վիզային ռեժիմ է սահմանել ռուս լրագրողների համար

Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել փետրվարի 15-ից վիզային ռեժիմ սահմանել աշխատանքի նպատակով Ռուսաստանից Թուրքիա մեկնող լրագրողների համար,  հայտնում է ТАСС-ը:

Նման լրագրողական վիզաներ ստանում են նաև թուրք լրագրողները` Ռուսաստանում աշխատելու համար:

Ռուսաստանը հունվարի 1-ից դադարեցրել է ազատ վիզային ռեժիմը թուրք քաղաքացիների համար: Որոշումը կայացվել էր թուրքական օդուժի կողմից ռուսական СУ-24 ռազմական ինքնաթիռը խոցելու միջադեպից հետո:

Նույն շարքից