ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակներս կայցելեն տարածաշրջան։ Այդ մասին գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։
Նրա խոսքերով՝ առաջիկա այցի ժամանակ կքննարկվեն Շվեյցարիայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա քայլերը. «Մենք շարունակում ենք հավատալ, որ նման երկխոսությունն անհրաժեշտ է խաղաղության հասնելու համար»։