Հայաստան Քաղաքական 

ՄԻՊ-ի թեկնածուին առաջադրող մարմինը պիտի լիներ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը. Թևան Պողոսյան

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ խորհրդարանում լրագրողներին ասաց, որ, ի վերջո, ՄԻՊ-ի պաշտոնը կզբաղեցնի ՀՀԿ-ի թեկնածուն:

Ըստ Փոստանջյանի`  ընդդիմությունը պետք է  ունենա այնպիսի թեկնածու, ով կլինի իրական այլընտրանք:

Լրագրողների հարցին, թե ո՞վ կարող է լինել հավանական թեկնածու, ինքը` Փոստանջյա՞նը,  թե՞ Թևան Պողոսյանը, պատգամավորը պատասխանեց. ««Ժառանգություն»-ը կներկայացնի իր թեկնածուին: Կխնդրեի շրջանառությունից հանել Թևան Պողոսյանի անունը, քանի որ նա «Ժառանգություն» կուսակցությունից չէ և կապ չունի կուսակցության հետ»:

Անդրադառնալով այս թեմային` Թևան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց.

«Առհասատակ չեմ սիրում գործընկերներիս ասածները մեկնաբանել, անդուհանդերձ, պետք է ասեմ, որ նա ճիշտ է ասել: Ես «Ժառանգության» պատգամավոր չեմ, խմբակցության անդամ եմ:  Հանձնաժողովը բաղկացած է տարբեր խմբակցություններից: Թեկնածուներ կան. այդ հարցերը դեռ կքննարկվեն:  Իսկ  այն հանգամանքը,  որ թեկնածուին պետք է առաջարկի Պետաիրավական հանձնաժողովը, ըստ իս` սխալ է: Կարծիքս արտահայտել եմ նաև քվեարկության ժամանակ: Ըստ նոր Սահմանադրության` համապատասխան ոլորտի  իրավասու հանձնաժողովը պետք է առաջադրի ՄԻՊ թեկնածուին: Իսկ ՄԻՊ-ի թեկնածուին  առաջադող մարմինը պիտի լիներ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը»:

Նույն շարքից