The Telegraph պարբերականի փոխանցմամբ՝ հայտնի բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը արգելել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում «Հանրապետական կուսակցությունից» իր թեկնածությունն առաջադրած միլիարդատեր Դոնալդ Թրամփին քարոզարշավի շրջանակներում իր երգերն օգտագործել:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է 1972թ. «Rocket Man» հիթին:
«Դոնալդ Թրամփի կողմից երաժիշտի երգերի օգտագործումը չպետք է որպես տվյալ թեկնածուին Էլթոն Ջոնի կողմից ավտոմատ աջակցություն դիտվի», - հավելել է Էլթոն Ջոնի ներկայացուցիչը։