Հասարակություն 

Հայաստանի քաղաքացիները կարող են Մակաո մեկնել առանց վիզայի

Չինաստանի Հատուկ ադմինիստրատիվ Մակաո շրջանը փետրվարի 3-ին կենտրոնական Կառավարության թույլտվությամբ Հայաստանի հետ փոխադարձ վիզայից ազատման մասին համաձայնագիր են ստորագրել:

Մակաոյի ադմինիստրացիայի եւ արդարադատության քարտուղար Հոյ Ֆան Չանը եւ Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը համաձայնագիրը ստորագրել են Մակաոյի կառավարության կենտրոնակայանում:

Ըստ China.org.cn-ի, համաձայնագիրը ենթադրում է, որ այն ռեզիդենտները, որոնք Մակաոյի գործող անձնագիր ունեն կամ Մակաո ճամփորդության գործող թույլտվություն, Հայաստան մուտք գործելիս առավելագույնը 90 օրով ազատվում են վիզա ստանալու անհրաժեշտությունից:

Նույն շարքից