Հասարակություն 

Միգրանտների հոսքը կանխելու նպատակով՝ Եվրամիությունը կշարունակի Թուրքիայի ֆինանսավորումը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի երկրները հավանության են արժանացրել Թուրքիայի տարածքում փախստականներին աջակցելու համար հիմնադրամի ֆինանսավորումը։ Այդ մասին հայտարարել են Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները։

Բրյուսելում տեղի ունեցած նիստի ժամանակ ֆինանսական մեխանիզմի օգտին կողմ են արտահայտվել ընկերակցության անդամ բոլոր 28 երկրները, այդ թվում նաև Իտալիան, որն ավելի վաղ արգելափակել էր անհրաժեշտ միջոցների հատկացումը։

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում վերջնականապես համաձայնեցվել է գործողությունների պլանը, որի համաձայն Թուրքիան պետք է նպաստի ԵՄ ներգաղթյալների հոսքի նվազեցմանը, բարելավի իր տարածքում նրանց կենսապայմանները, ինչի դիմաց կստանա 3 միլիարդ եվրո, կակտիվացվեն վիզային ռեժիմի ազատականացման ու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։

Նույն շարքից